Մայրենի ելքի ստուգատես

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ— Անհատական բլոգային աշխատանք (մայիսի 5-11)

Աշխատանք 1

  • Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։

About ‹ Խաչատրյան Մանվելի ուսումնական բոգ — WordPress

  • Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։

2024թվականից, Իմ մասին – Խաչատրյան Մանվելի ուսումնական բոգ

  • Գրի՛ր, թե բլոգդ ինչ բաժիններ ունի։

Անգլերեն, մայրենի, մաթեմատիկա, ռուսերեն, հայրենագիտություն, բնագիտություն, առողջ ապրելակերպ,հունվարյան ճամբար, իմ դպրոցը, բուսաբան կենդանաբան ընտրություն,ուսումնական ամառ

  • Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենաքիչը սպասարկում, ինչո՞ւ:

առողջ ապրելակերպ,հունվարյան ճամբար, իմ դպրոցը, բուսաբան կենդանաբան ընտրություն,ուսումնական ամառ

  • Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։
https://manvelkhachatryan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab
https://manvelkhachatryan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1

Ջաննի Ռոդարի: Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի:

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կո□ղքին, վարդ□ , տար□օրինակ, ան□գամ

 2. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի

դ/ ծաղկի խանութ

3. Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, 

Մատը

քաղաքային 

գրիչը

5. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց —ճամփորդել
բ/պետք է վճարեք-վճարել
գ/ասաց —ասել
դ/երազում էր —երազել

6. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար—սովորիր—————————:
բ/Խաչն իմն է —զորությունը ——————— ես գիտեմ:
գ/Փողոցում —գտածը——————— փողոցում էլ կկորցնես:
դ/—Այսօրվա————— գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

7. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
—արևածաղիկ————————

8. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական, մեկ հարցական նախադասություն: 

Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   

9. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  

10. Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դո՛ւ մտածիր:

11. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

12. Ցանկանո՞ւմ էր Ջովանինոն հետ գնալ այդ երկիր:

Այո

Վախթանգ Անանյան․ Ընտանի օձեր

Արարատ գյուղում շատ ընտանիքներ ունեն «իրենց» օձերը: Ամառվա շոգին նրանք թաքնվում են բներում և երեկոները, երբ հովն ընկնում է, որսի ու ջուր խմելու են դուրս գալիս:  Գյուղի կենտրոնով անցնող ասֆալտապատ ճանապարհին նրանք չեն երևում: Բայց մյուս փողոցներում, ուր երթևեկությունը քիչ է, ամեն երեկո օձեր են վխտում: Այնպես որ ամեն առավոտ բնակիչները, երբ դուրս են գալիս իրենց տներից, փողոցի փոշու մեջ ծուռումուռ հետքեր են տեսնում: Կարծես գիշերը մեկը պարաններ է քարշ տվել փողոցի մի ափից մյուսը:  «Ընտանի» օձեր են: Ապրում են տներում, պատերի ճեղքերում, հաճախ ման են գալիս սենյակում, բակում, սողում են հավերի հետևից, և նրանց ոչ ոք ձեռք չի տալիս: Նրանք էլ իրենց հերթին ոչ ոքի չեն խայթում:

—  Տանու օձը իրեն տիրոջը ճանաչում է, վնաս չի տալիս, — համոզված ինձ ասաց գյուղի տարիքավոր բնակիչներից մեկը:

Ահա այդպես օձերի մեկի մասին այդ գյուղացի մի կին մի բան պատմեց, որ ավելի հեքիաթի է նման, քան իրականության:

Գարունքը եկավ, մեր բակը տաքացավ, ու մի օր էլ տեսանք, ըհը, հրես մեր օձը ձմռան քնից վեր է կացել, դուրս եկել բակ ու պատի տակ արևակող է արել:

—  Մայրի՜կ, մեր օձը ամբողջ ձմեռ ոչինչ չի՞ կերել, — հարցրեց իմ որդի Վաչիկը:

—   Ո՞նց ուտեր, քնած է եղել:

—  Հիմա ինչքա՜ն քաղցած կլինի, մա՜մ, մի բան տուր իրեն տանք…

Երեխայի խոսքը չկոտրեցի, մի կավե ամանով կաթ տվի իրեն: Վաչիկս վախվխելով մոտեցավ օձին, ամանը նրանից քիչ հեռու դրեց ու ետ փախավ:

Օձը ոլոր-մոլոր պառկած է՝ աչքերը բաց, չգիտես քնա՞ծ է, թե արթուն: Շարժվեց: Երևի կաթի հոտը առավ: Գնաց, գլուխը ամանի մեջ կոխեց ու խմեց:

Որ ասեմ Վաչիկս նրանից շատ ուրախացավ՝ հավատա:

Ես գնում էի բամբակի դաշտ՝ կոլխոզի աշխատանքին ու ամեն գնալիս մտքովս անց էր կենում՝ օձը չկծի՞ երեխային…:

—  Զգույշ կաց, Վաչիկ ջան, մեր պապերն ասել են՝ «օձը տաքացնողին կկծի», դրանից հեռու կաց, — խրատում էի ես:

—  Այնպես եմ կաշառել, իսկի կկծի՞ որ, — ծիծաղելով մի անգամ ինձ ասաց տղաս:

—  Ինչո՞վ ես կաշառել, — հարցրի ես:

—  Դու որ գնում ես գործի, ես իմ բաժին կաթից նրան եմ տալիս… Ինձ ճանաչում է, ազնիվ խոսք, այ, տե՛ս, կաթի ամանը ցույց տամ, տես ոնց է գալիս հետևիցս:

Ու Վաչիկը վերցրեց պռունկը կոտրված կավե ամանը, որով օձին կաթ էր տալիս, մեկնեց դեպի պատն ու շվվացրեց:

Գյուրզան գկուխը ճեղքից դուրս հանեց, բարկացած դես-դեն նայեց ու Վաչիկիս տեսնելով՝ մեղմացավ, սողաց դեպի նա ու գլուխը մեկնեց ամանին: Հետո, տեսնելով, որ ամանի մեջ բան չկա, գլուխը բարձրացրեց ու նայում է Վաչիկիս, կարծես հարցնում է. «Ինչի՞ ես ինձ խաբում»:

—  Կաթ տուր, Վաչիկ ջան, կբարկանա, մի փորձանք կբերի մեր գլուխը, օձի հետ ընկերություն անել չի լինի, — ասացի ես:

Բայց հետո պարզվեց ինձ համար, որ օձին մինչև ինքտ վատություն չանես՝ նա քեզ վատություն չի անի: Հիմի ես դա կհաստատեմ մի դեպքով:

Այդպես գյուրզան մեզ հետ խաղաղ ապրում էր, երբ մի օր էլ նկատեցի, որ դա ֆշշացնելով ընկել է Վաչիկիս հետևից, իսկ նա լեղապատառ փախչում է: Երեխան տուն եկավ, ես՝ հետևից: Դուռը ներսից փակեցինք:

—  Ի՞նչ է պատահել, այ տղա, ինչի՞ է բարկացել քեզ վրա, — հարցրի ես վախից փշաքաղված:

—  Չգիտեմ, ոչինո չոմ արել… — ասում է տղաս, բայց զգում եմ, որ մի բան կա:

Մյուս օրը, երբ դաշտից տուն եկա ու մտա ներս, տեսա Վաչիկը մի ինչ-որ բան է ուզում ինձնից պահի: Մի փոքրիկ տուփ էր: Ձեռից խլեցի էդ տուփը, բաց արի՝ տեսնեմ միջին առանց կճեփի, ձքձուկ, փոքրիկ ձվեր են:

—  Ա՛յ տղա, սրանք հո օձի ձվերն են, որտեղի՞ց ես վերցրել, — բարկացա ես:

—  Ա՛յ, էն ավազի հետ խաղալիս դուրս եկան… մեջը թաղված էին:

—  Վայ քոռանամ ես, դրա համա՞ր է թշնամացել հետդ, ախր սրանք մեր օձի ձվերն են… Արի, շուտ արի ցույց տուր, որտեղի՞ց ես վերցրել…

Երեխան ցույց տվեց, ես ձվերը դրի տաք ավազի մեջ ու ծածկեցի: Տուն եկանք, բայց սենյակի դուռը բաց էինք թողել: Բաց դռնից տեսանք, որ օձը տխու՜ր, թույլ-թույլ սողաց դեպի կույտը, ավազը դնչով փորփրեց, հանկարծ ձվերը դուրս եկան և երևի դրանից շատ ուրախացավ: Այդ ժամանակ այդ կենդանին չտեսնված-չլսված մի բան արավ, որ ամեն անգամ հիշելիս մազերս փշաքաղվում են, սիրտս համ ահով է լցվում, համ ուրախությունով:

Ասա ի՞նչ արավ: Դա ձվերը թողեց բաց ու արագ եկավ, տուն ընկավ, հասավ պատին ու սկսեց բարձրանալ թարեքը, որի վրա բաժակով դրված էր Վաչիկի բածին կաթը:

—  Ա՛յ տղա, կաթը մինչև հիմի ինչի՞ չես խմել, — բարկացա ես երեխայի վրա, փայտը վերցրի ու գնացի օձի առաջը կտրեցի, որ չմոտենա կաթին:

—  Դե, արի վերցրու, խմի՛ր, — գոռացի ես:

Մինչև Վաչիկը տեղից կշարժվեր, օձը իմ փայտին էլ չնայեց, իմ բարկությանն էլ, արագ հասավ թարեքին, պոչը թափ տվեց օդում, լախտի նման խփեց բաժակին ու ցած գցեց: Բաժակը ջարդվեց, կաթը թափվեց: Իսկ օձը հանդարտված իջավ թարեքից և առանց շտապելու գնաց դուրս ու նոր միայն սկսեց իր ձվերը ծածկել ավազով…

Ես ու երեխաս քարացած – կանգնած մայում ենք, թե սա ի՞նչ հրաշք է, ինչի՞ թափեց կաթը:

Բայց շուտով հրաշքը պարզվեց, մեր ագահ կատուն այդ ժամանակ լակում էր թափված կաթը: Լակեց, լակեց, առաջ կաթոտ գետիկը լիզեց, հետո իր շրթունքները ու վեր ընկավ ուռավ, ոտները գցեց ու սատկեց: Մի տես ի՞նչ բախտ եմ ունեցել, որ երեխան էդ օրը ժամանակին չէր կերել… Պարզվեց էս բարի լույսի պես, որ օձը վրեժը հանելու համար թույն է թափել կաթի մեջ…

Բայց դե ես օձին չեմ մեղադրում. ամեն մոր համար իր զավակներից թանկ բան չկա աշխարհքիս երեսին: Ու էդ գյուրզա մերը, որ արդեն զրկվել էր իր ձվերից, որոնց մեջ իր ապագա զավակներն էին, ինձ էլ էր ուզում զրկել իմ զավակից, որ սիրտը հովացնի:

Բայց մերը ինչքան որ կատաղի ՝ վրեժի ժամանակ, էնքան էլ բարի է, երբ իր զավակները կան, ապրում են: Ու որ տեսավ իր ձվերը ետ են բերել, մի տեսնեիք, թե ո՜նց գլխապատառ եկավ, տուն ընկավ. Չլինի՞ թե թունավորված կաթը խմած լինեն…

Մաթեմատիկա

3421+2323=5744

7865-4532=3333

5632+2311=7943

5683-3472=2211

4563+3223=7786

6543-4231=2312

8760+1234=9994

7860-2340=5520

234×2=468

432×2=864

444×2=888

232×3=696

322×3=966

433×2=866

323×3=969

442×2=884

322×2=644

333×3=999

444:2=222

842:2=421

969:3=323

636:3=212

844:2=422

333:1=333

323:1=323

996:3=332

646:2=323

622:2=311

«Зеркало»

«Зеркало»

Жил-был Носорог. Он имел привычку всех дразнить. 
— Горбун! Горбун! — дразнил он Верблюда. 
— Это я горбун? — сердился Верблюд. — Будь у меня на спине три горба, я был бы ещё красивее! 
— Эй, толстокожий! — кричал Носорог Слону. — Где у тебя нос, а где хвост?  
— И чего он ко мне пристаёт?.. — удивился Слон. — Хоботом своим я доволен, и он вовсе не похож на хвост! 
 — Эй ты, голоногий! — дразнил Носорог Страуса. — Летать не умеешь, а птицей называешься!  
От обиды бедный Страус даже голову под крыло спрятал. Достали друзья зеркало и пошли к Носорогу. 
 — Послушай, друг! — сказал Верблюд. — Неужели ты себя красавцем считаешь? 
 — Конечно! — ответил Носорог. — Кто же в этом сомневается? 
— Ну, тогда посмотри сюда, — сказал Слон и протянул Носорогу зеркало. Посмотрел Носорог в зеркало и захохотал: — Ха-ха-ха! Хо-хо-хо! Что это ещё за уродина на меня смотрит? Что у него на носу? Ха-ха-ха! 
И пока он смеялся, глядя на себя в зеркало, друзья поняли, что Носорог просто глуп. И они перестали на него обижаться.

Սնկեր

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերվում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց՝ սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելու սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Փիղը

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա:

  • Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական:

  • Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր: 

  • Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր:

  • Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով:

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։

Բարի-բարեհոգի   

Մեծ-խոշոր հսկա  

Նուրբ -զգայուն

Թակարդում -ծուղակ

  • Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:

Մեծ-փոքր

Դժվար-հեշտ

Ծանր-թեթև

Շոգ-ցուրտ

  • Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

մեծ—փիղ

լավ— ընկեր

փոքր— ձագ

երկար—կնճիթ

  • Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․օգնել ընկերոջը։

                             Դուրս գալ—

                             Ողջունել—

                             Վերցնել—

                            Ներս քաշել—

  • Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

․Մեծ․․կենդանին սնվում է ․շատ․․․խոտով։

Մաթեմատիկական առաջադրանքներ

2432+3213=5645

5678-4321=1357

7654+2323=9977

6753-3421=3332

8786-2342=6444

3423+4323=7746

234×2=468

322×3=966

332×3=996

443×2=886

442×2=884

242×2=484

323×3=969

413×2=826

678×1=678

424:2=212

636:3=212

626:2=313

442:2=221

444:2=222

842:2=421

844:2=422

448:2=224

<,>,=

3421   <  4563

4325   >  321

434     =   434

5432  <   8032

3452  >  234

6786   =  6786

8903   >  3421

342  <   3221

Քերականական առաջադրանքներ

Տարբեր առարկաները չափելու, հաշվելու, կշռելու համար օգտագործում են թվերն ու դրանք անվանող բառերը՝ թվականները:

 Օրինակ` յոթ (սեղան),  իննսունհինգ (մատիտ),  քսան սանտիմետր (ժապավեն),  երկու կիլոգրամ (ալյուր):

Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ (թիվը ըստ դասավորության):
Թվականների մասին տեսանյութը։

1․ Թվերը գրել տառերովհիշի՛ր, որ 11-99 թվականները գրվում են միասին։

7-յոթ

5-հինգ

9-ինը

4-չորս

10-տասը

19-տասնինը

95-ինսունհինգ

51-հիսունմեկ

64-վացսունչորս

60-վացսուն

35-երեսունհինգ

40-քառասուն

80-ութսուն

82-ութսուներկու

99-ինըսունինը

100-հարյուր

200-երկու հարյուր

900-ինը հարյուր

126-հարյուր քսան վեց

931-ինը հարյուր  երեսուն մեկ

1000-հազար

20 000-քսան հազար

3006-երեք հազար վեց

5800-հինգ հազար ութ հարյուր

9325-ինը հազար երեք հարյուր քսան հինգ

1 000 000-միլիոն

2․ Շարունակիր ըստ օրինակի։ Հիշիր․ եթե 2, 3, 4 թվականները կազմվում են -րորդ ածանցով, 5-ից բարձր թվականները կազմվում են -երորդ ածանցով։

2- րդ-երկրորդ

3- րդ-երրորդ

4-րդ-չորրորդ

5 -րդ-հինգերորդ

6-րդ-վեցերորդ

7 -րդ-յոթերորդ

8 -րդ-ութերորդ

9 -րդ- իներորդ

10 -րդ-տասներորդ

3. Տառերով գրել 8-ով սկսվող բոլոր երկնիշ զույգ թվերը:

Ութսունչորս, ութսունվեց,ութսուներկու,ութսունութ,ութսուն

4. Տառերով գրել 6-ով սկսվող բոլոր երկնիշ կենտ թվերը:

Վաթսուներեք,վաթսունհինգ,վաթսունմեկ,վաթսունյոթ,վաթսունինը

5․ Օգտվելով համացանցից գրի՛ր այնպիսի առածներ, որտեղ թվական կա։ Օրինակ՝ Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։